Գրականություն

Հայաստանի հրաշքը պանդեմիայի ժամանակ…

Ահա ճանապարհ ընկանք….ճանապարհ, որը մեզ տանում էր դեպի հրաշք մի վայր: Ճանապարհ, որը լի էր գեղեցիկ տեսարաններով… Սպասված ճանպարհորդություն պանդեմիայի ժամանակ…Մենքենան սլանում էր անտարռախիտ ճանապարհի միջով եւ որոշ ժամանակ անց մենք հայտնվեցինք պարզ լճում, սակայն մենք դեռ ճանապրհ ունեինք գնալու դեպի գոշի լիճ:

Ահա իմ առջեւ փռված էր իր ողջ գեղեցուկությամբ եւ հմայքով: Անսովոր լռություն էր տիրում: Երբեմնի մարդաշատ Պարզ լիճը միայնության մեջ էր…Երբեք այդպես չէի տեսել պարզ լիճը, այնքան գեղեցիկ էր այդ խորհրդավոր լռության մեջ: Արեւի շողերը ծառերի, տերեւների արանքից լուսավորում էին լիճը, իսկ բադիկները կարծես զրուցում էին արեւի շողերի հետ: Որոշ ժամանակ զմայվելով պարզ լճի պարզ, բայց միեւնույն ժամանակ խորխրդավոր գեղեցկությամբ հեռացանք թողնելով պարզ լճին մեկուսացման մեջ: Կարծես նա էլ է մեզ պես մեկուսացել եւ վայելում էր իր միայնությունը:

IMG_8207
Պարզ լիճ

Ահա կրկին մեքենան սլանում է դեպի գոշավանք… Հրաշք գոշավանքը սպասում էր մեզ լռության եւ խաղաղության մեջ: Այնքան լրություն կար եկեղեցու բակում, որ սեպական շնչառությունդ կարող էիր լսել: Գեղեցիկ բնություն եւ ճարտարապետական գեղեցիկ լուծումներ, որը գալիս էին 12-երորդ դարից:

Գոշավանքը կամ, ինչպես այն անվանում են, Նոր Գետիկը հիմնել է ականավոր միջնադարյան մտածող, գրական և հասարակական գործիչ, իրավագետ, հոգևորական Մխիթար Գոշը, որին հեղինակավոր «Ամերիկյան հանրագիտարանը» դասել է հայկական Վերածննդի նշանավոր ներկայացուցիչների շարքը։ «Ի սկզբանե Մխիթար Գոշը ծառայել է Գետիկ վանքում, որն այստեղից 30 կմ հեռավորության վրա է։ Հենց այնտեղ է նա գրել իր ամենամեծ ու ժողովրդի համար ամենակարևոր ստեղծագործությունը՝ «Դադաստանագիրքը», որը կազմված է 250 հոդվածներից»: Կարելի է երկար ժամանակ անցկացնել եկեղեցու պակում վայելելով հրաշք բնությունը, բայծ մեզ բարձրունքում սպասում էր անձեռակետ գոշի լիճը:

գոշավանք
գոշավանք

Ես, մայրիկս, հայրիկս եւ Մոնթեն` փոքրիկ եղբայրս ճանապարհ ընկանք դեպի գոշի լիճ: Մոտ երեսուն րոպե հետո մենք հայտնվեցինք գոշի լիճ տանող դժվար եւ անանցանելի ճանապարհին: Մեքենան այլեւս չէր կարողանում հաղթահարել այդ ճանապարհը: Մենք հուսահատվել էինք չէինք ուզում ետ գնալ, բայց չէինք կարող առաջ շարժվել:  Բայց հանկարծ հեռվում նկատվեց ամենագնաց մեքենա: Վարորդը մոտեցավ մեզ եւ առաջարկեց իր օգնությունը: Եվ ահա մենք այդ մեքենայով հաղթահարում էինք դժվար եւ անանցանելի ճանապարհը, ես չէի էլ կարող պակերացնել, թե ինչ էր մեզ վերեւում սպասվում: Սաղարթախիտ անտառի միջով ճանապարհը մեզ տարավ դեպի գոշի լիճ: Ահա մեր առջեւ լռ​ության եւ մենության մեջ նշմարվեց Հայաստանի հրաշքը `գոշի լիճը: Անասելի զգացում պատեց մեզ բոլորիս, մարդկային խոսքերը անզոր են նկարագրելու այդ գեղեցկությունը, պետք է տեսնել ու զգալ այն: Չեմ կարող տպավորություններս նկարագրել, նման զգացողություն ես երբեք չեմ ունեցել…Երբ կարծես օդը չի հերիքում իսկ բառերը անզորեն…

4352b1c7-df13-45c2-aeb2-f48c8e35d8b1
գոշի լիճ
Գրականություն

Վանո Սիրադեղյանի « Սիրելու տարիք»

Կարդալով Վանո Սիրադեղյանի « Սիրելու տարիք» պատմվածքը ինձ հետաքրքրեց նրա կենսագրությունը: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը ես իմացա, որ նա ավելի շատ հասարակական գործունեությումբ է զբաղվել: Սակայն կարծում եմ, որ հետաքրքիր գրելաոճ ունի: Արաջին անգամ կարդալով նրա ստելծագործությունը ինձ մոտ առաջացավ այնպիսի կարծիք, որ նա իրատեսական վերաբերմունք ունի կյանքի նկատմամբ: «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։ Հետաքրքիր էր կարդալ ու ծանոթանալ նրա ստեղծագործություններին: Կարծում եմ, որ պատմվածքը պատվի մասին էր, նա ուզում էր ամեն գնով աղջկա աչքին բարձր երեվալ:

Անգլերեն

Days of social distancing…

94269250_10216987050328069_7793993541922848768_n

I typically start my days off at the same time as I would if I were still at school. The extra sleep is great and all, but with classes online and a pile of assignments to complete, I can’t afford to sleep the day away. After I get most of my work done, I like to make sure I’m taking time to stay active since I’m sitting for most of the days now. I find that working out in my room feels especially good for my well-being. Every morning I make sure to have some type of grain and fruits like bananas or oranges. For lunch and dinner, I incorporate vegetables and proteins to have a balanced meal.

Being in quarantine doesn’t need to be so boring — I take all this free time as an opportunity to take up old and new hobbies. At school, I didn’t have much time to read or watch all the movies on my bucket list. Now that I’m home, I can finish the novel I never got around to finishing and watch great films that are just waiting to be viewed.

Գրականություն

Հունիսի իննյան հանդիպում

Հունիսի իննին տեղի ունեցավ սպասված հանդիպումը: Հանդիպման նպատակն էր փորձի փոխանակումը, միմյանց հետ մեր նախագծերի քննարկումը, մեր նախագծերի ներկայացումը: Ինֆորմացիայի փոխանակումը միշտ էլ օգտակար է եւ արդյունավետ: Հաճելի եւ ստացված հանդիպում ստացվեց լի հետաքրքիր մտքերով: Ուրախ եմ, որ այս տարի մյուս տարիների նման եւվս նոր աշակերտներ կունենանք, սիրով կսպասենք նրանց հետ հանդիպման: Նրանք կիսվեցին, թե ինչ հույզերով են մուտք գործում կրթահամալիր, ինչ սպասումներ ունեն: Կարծււմ եմ նրանք ճիշտ ընտրություն են կատարել ընտրելով հենց մեր կրթահամալիրը: Կարծում եմ ավագ դպրոցում ավելի հետաքրքիր է լինելու

Գրականություն

Այսօր ստեղծագործող քանդակագործների թոփ տասնյակը..

Արթսիի տաս ամենահայտնի կենդանի քանդակագործները, տարբեր արվեստագետներ են որոնք գտնվում են իրենց ստեղծագործական կյանքի գագաթնակետին, սկսած գտնված իրերի հրաշագործ Դամիան Օրտեգայից մինչեւ անընդհատ մտազբաղ Անիշ Կապուրը: Չնայած շատերը նաեւ աշխատում են ավելի փոքր մաշտաբով, մեր ցուցակում ներգրաված արվեստագետները հերքում են միայնակ կանգնած արցանի գաղափարը, հաճախ ստեղծելով լայնածավալ աշխատանքներ որոնք հակազդում են կամ արտացոլում են իրենց շրջական միջավայրը: Ինչպես չորրորդ տեղում հայտնած Րեյչլ Ուայթ Րիդը մի անգամ ասել է <<Ես չեմ ուզում ստեղծել շլմփան արվեստ`արձան որը կախ ընկած կլինի>>:

10.Դամիան Օրտեգա

d7hftxdivxxvm.cloudfront.netՏիեզերքի վերահսկիչ, 2007
Սպիտակ խորանարդ

Բետոնի խորանարդ (սև), 2003                                 Կոնգո գետ, 2012, Սպիտակ խորանարդ
Սպիտակ խորանարդ

9.Անտոնի Գորմլի

d7hftxdivxxvm-3.cloudfront.net

Աբստրակտ 2011
Շոն Քելլի պատկերասրահ

d7hftxdivxxvm-4.cloudfront.net

Դաշտ (ամերիկյան), 1991
Սպիտակ խորանարդ

8. Լինդա Բենգլիս

d7hftxdivxxvm-5.cloudfront.net

Baby Planet, ca. 1969
Cheim & Read

 

7. Անիշ Կապուր

d7hftxdivxxvm-6.cloudfront.net\

Reverse Perverse, 2006
Schellmann Art

6. Թարա Դոնովան

d7hftxdivxxvm-7.cloudfront.net
Հազե, 2003
Ռայսի համալսարանի արվեստի պատկերասրահ

5. Մարկ Կվին

d7hftxdivxxvm-10.cloudfront.net

Քանդակի ծագումը, 2012
Մարդու վերարտադրություն

4. Ռեյչել Ուայթերադ

Նայել, նայել, նայել, 2012                                             Անվերնագիր(Ամբեր) 2012 Գագոսյան
Գագոսյան պատկերասրահ
պատկերասրահ

d7hftxdivxxvm-13.cloudfront.net

Անվերնագիր, 2010
Գագոսյան պատկերասրահ

3. Կիկի Սմիթ

d7hftxdivxxvm-15.cloudfront.net

Նապաստակները, 1998
Pace պատկերասրահ

d7hftxdivxxvm-16.cloudfront.net

Աղջիկ
Բարբարա Գրոս

d7hftxdivxxvm-17.cloudfront.net

Ծաղիկների գլուխ 2, 2012
Բարբարա Գրոս

2. Ռիչարդ Սերա

d7hftxdivxxvm-18.cloudfront.net

Լոնդոնի խաչ,2014
Գագոսյան պատկերասրահ

d7hftxdivxxvm-19.cloudfront.net

Հանգույց, 2011
Գագոսյան պատկերասրահ

d7hftxdivxxvm-20.cloudfront.net

Հետևի խողովակաշար,2010
Գագոսյան պատկերասրահ

 

1. Ջեֆ Քոնս

d7hftxdivxxvm-21.cloudfront.net

Poodle, 1991
«Ջեֆ Քոնս. Հետահայաց» ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում, 27 հունիսի, 2014 թ. Հոկտեմբերի 19-ին

d7hftxdivxxvm-22.cloudfront.net

Գունազարդման գիրք, 1997-2005
Գագոսյան պատկերասրահ

Ֆիզիկա

Լեոնարդո դա Վինչի

Նախագիծ <<Լեոնարդո դա Վինչիի գիտական գործունեությունը>>

Նախագծի մասնակիցներ՝ Դավիթ Մարտիրոսյան, Յանա նահապետյան, Ռուզան Մինասյան և Լիա Հարությունյան։

Մենք այս նախագիծը իրականացնում ենք օնլայն ճամբարի ընթացքում և, քանի որ օնլայն ճամբարը հիմնված է ինքնակրթվելու վրա որոշեցինք այս նախագծի շրջանակներում ծանոթանալ հայտնի գյուտարար, մեխանիկ, նկարիչ, ճարտարագետ և ֆիզիկոս Լեոնարդո դա Վինչիի գիտական գործունեությանը։

Շատերը գիտեն, որ դա Վինչին նկարիչ է։ Սահմանափակվում են այդքանով և չեն փորձում իմանալ ավելին։ Չեն փորձում խորանալ նրա բավականին հետաքրքիր կյանքի մեջ և նոր ու ավելի հետաքրքիր բաներ իմանալ։ Այս նախագիծը կարծում եմ կոգնի ձեզ ծանոթանալ նրան, իմանալ ավելին և չսահմանափավել կտավներով։

Գրականություն

Երկնքի դարպասների մոտ…

Պատմվածքը շատ խորը իմաստ ուներ ինչպես նաև շատ ասելիք։ Կարծում եմ ասելիքը կայանում էր նրանում, որ բոլորը հավասար են դառնում անկախ իրեց գործած մեղքերից։ Անշուշտ նա ով մեղքեր չէր գործել, մաքուր էր ապրել հիմա իրեն խափված ու հիասթափված էր զգում, բայց նա հետո իհարկե կհասկանար, որ կարեվորը այն է, որ դու քո հոգու խորքում գիտես որ մաքուր ես ու անմեղ… կարևորը այդ զգացումն է, այդ զգացումը երբեք չեն ունենա նրանք ովքեր մեղք են գործել ու հիմա Աստծո դատաստանի առջև ներվում են, որ մաքուր հոգին մենակ չլինի։ Դա կարծում եմ Աստծու նվերն էր մաքուր հոգուն…Նա պիտի մենակ չլիներ…

Ֆիզիկա

Լեոնարդո դա Վինչի

1492թ. Կոլումբոսը արևմտյան ուղով ճանապարհորդում է դեպի Հնդկաստան: Այդ ընթացքում նա հայտնագործում է<<Նոր Երկիր>>-ը, որը հետագայում, ճանապարհորդներից մեկի` Ամերիգո Վեսպուչիի անվանբ կոչվեց Ամերիկա: 1519-1522թթ. Ֆերդինանդ Մագելանի արշավախումբը կատարեց առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը և փորձնականորեն ապացուցեց Երկրի գնդաձևությունը: Մագելանը բացեց Տիեզերքի նորովի հասկացողության ուղին, այդ գաղափարը ամրակայվեց Նիկոլայ Կոպեռնիկոսի կողմից:

Այդ ժամանակաշրջանում մեծ է Լեոնարդո դա Վինչիի դերը: Նա դնում է գիտական նոր մտածելակերպի հիմքերը, առաջնային համարելով միայն գիտափորձը: Ըստ նրա, <<Ողջ մեր ճանաչողուոթյունը սկսվում է զգայություններից>>, << Իմաստությունը` գիտափորձի դուստրն է>>, Մեխանիկան մաթեմատիկական գիտությունների դրախտն է, որի միջոցով հասնում ենք մաթեմատիկական արդյունքի>>, <<Ամեն մի շարժում ձգտում է ինքն իրեն պահպանել. ամեն մի շարժող մարմին միշտ շարժվում է, քանի դեռ դրանում պահպանվում է իր շարժիչի ուժը>>, << Ամեն մի շարժում կշարունակի իր վազքի ճանապարհը ուղիղ գծով, քանի դեռ դրանում կպահպանվեն իր շարժիչի կողմից արտադրվող բռնության բնույթը>>: Նշենք, որ այս մտքերը արտահայտվել են շատ ավելի վաղ, քան իներցիայի և իներցիայի օրենքի հայտնագործումը: <<Բռնության բնույթի>> մասին խոսելիս Լեոնարդոն գրում է <<Բռնությունը արդյունք է ծանրության, ուժի, շարժման և հարվածի ազդեցության>>, <<Ուժը շարժման պատճառն է, շարումը ուի պատճառն է>>: Ըստ Լեւնարդոյի, ուժը ծնվում է երկու պատճառներից.<<Նախ, որոշ մարմինների խտության հանկարծակի մեծացմամբ, այդպիսին է կրակի մեծացումը բոբարդում( ռումբ նետող գործիք), որը իր մեծացման համար տեղ չգտնելով բոմբարդի ներքևի խոռոչի ծավալում, վայրենաբար դուրս է մղվում դեպի ազատ տարածություն հրելով ամեն խոչնդոտ, որը կխանգարի նրա շարժմանը>>:Նույնն էլ ըստ նրա կարծիքի, կատարում են քամու և ջրի հոսքերը: <<Ուժն առաջանում է իրենց բնական վիճակին ընդդեմ ծռման կամ ձգման դեպքում>> օրինակ է բերում աղեղը, որը շարժման մեջ է դնում նետին:

IMG_8112
Լեոնարդո դա Վինչի

Լեոնարդո դա Վինչիի ֆիզիկական մտածողության սրությունն ու դիտողականությունը թույլ տվեցին   նրան կատարել հետաքրքիր դիտարկումներ եւ ձեւակերպել մի շարք դրույթներ եւ խնդիրներ: Այսպես օրինակ, նա փաստում է ձայնային եւ ջրային ալիքների տարածման կարեւոր հատկություններից մեկը. դրանք տարածում են չխանագրելով միմյանց` <<Թեկուզեւ ձայները, որորնք մտնում են այս օդի մեջ, օղակաձեւ տարածվում են իրենց պատճառից, բոլոր դեպքերում տարբեր սկզբնկան կետերից տարածվող օղակները հադիպում են մեկը մյուսի հետ եւ անցնում մեկը մյուսի միջով, միշտ որպես կենտրոն պահպանելով իրենց պատճառը: Քանի որ բոլոր դեպքերում ջրի շարժումը շատ նմանություն ունի օդի հետ, ես կկապեմ դա օրինակի համար վերը դրույթի հետ: Ես ասում եմ. եթե միաժամանակ քարի երկու կտորներ նետենք որոշ հեռավորությամբ ջրի հարթ եւ անշարժ մակերեւութին, ապա կտեսնենք թե ինչպես հարվածի երկու տեղերի շուրջը առաջանում են երկու, մեկը մյուսից անկախ բազմաթիվ շրջաններ, որոնք աճելով վերջապես կհանդիպեն, մեկը կմտնի մյուս մեջ`հատելով մեկը մյուսին և միշտ որպես կենտրոն կպահեն այն տեղերը, որտեղ հարվածել էին քարերը>>: Որպես գիտնական և ճարտարագետ՝ դա Վինչին դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները։ Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր։ Նրան հետաքրքրում էր թռչելու խնդիրը: Միլանում նա բազմաթիվ նկարներ և գծագրեր պատրաստեց և ուսումնասիրեց տարբեր տեսակի թռչունների և չղջիկների թռչելու մեխանիզմը: Դիտարկումներից բացի նա գիտափորձեր էլ էր կատարում, թեկուզև դրանք անհաջող էին լինում: Նա երազում էր թռչող ապարատ պատրաստել: Նա գրում է §Ով ամեն ինչ գիտի, նա կարող է ամեն ինչ: Միայն թե իմանալ և թևերը կլինեն¦: Սկզբում նա թռիչքի խնդիրը լուծում էր մարդու մկանային ուժի միջոցով շարժման մեջ դրվող թևերի միջոցով: Այնուհետև նրա մոտ միտք առաջացավ ստեղծել այնպիսի ապարատ, որին մարդը չպետք է §ամրացվեր¦, այլ պետք է ամբողջովին ազատ լիներ այն կառավարելու համար, իսկ ապարատը շարժման մեջ պիտի դրվեր §սեփական¦ ուժերով: Ըստ էության դա ինքնաթիռի գաղափարն էր (aeroplan): Նա աշխատում էր ուղղահայաց թռիչքի և վայրեջքի տարբերակի վրա: Սա արդեն ուղղաթիռի գաղափարն էր:

IMG_8114
Թռչող սարքի գծագիր՝ ըստ Լեոնարդոի
IMG_8113
Թռչող սարքի գծագիր՝ ըստ Լեոնարդոի

Որպես օրինակ նա հենվում էր բնության վրա: Նա առաջարկեց դիտողական խողովակի (telescope) առաջին սխեման երկու ոսպնյակներով (ներկայումս հայտնի է որպես կեպլերյան տեսողական խողովակ): Նա գրում է §Պատրաստիր աչքի ապա-կիներ Լուսինը մեծ տեսնելու համար¦: Հավանաբար Լեոնարդոն է ձևակերպել զանգվածի պահպանման օրենքը հեղուկների շարժման համար, նկարագրելով գետի հոսքը: Նրա միակ հայտնագործությունը, որը ճանաչում գտավ իր կենդա-նության օրոք անվավոր փականն էր ատրճանակի համա:

IMG_8097
Ինքնաթիռի նախագիծ ըստ Լեոնարդոի
Գրականություն

Մեքենայի անիվները շարժվում են դեպի Աբովյան…

I Երեկոյան պառկեցի սպասումով….սպասում էի, քանի որ առավոտյան շարժվելու էինք Աբովյան: Աբովյան քաղաքի մասին շատ էի լսել, բայց երբեք չէի եղել: Ահա առավոտյան արևի շողերը ավետեցին մեր սպասվելիք ճամբորդության մասին…Եվ արդեն մեքենայի անիվները շարժվում էին ու ես համացանցում հետաքրքիր տեղեկություններ էի փնտրում Աբովյան քաղաքի մասին:

get

  • Աբովյանը համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը:  Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։
abovyan-city
  • Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ 1960-ական թթ. Մեսրոպ Սմբատյանցն առաջին անգամ հրապարակեց Աբովյանում գտնված Արգիշտի Ա-ի ուրարտական սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Ուլուսանի երկրի Դարանի քաղաքի նվաճման մասին։
  • Պեղումներից հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Աբովյանը բնակեցված է եղել` սկսած Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջից։ Աբովյանի հարավում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։
  • Աբովյանում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշահամալիրը, տեղադրված է Խաչատուր Աբովյանի կիսանդրին:

winter_view_3-1

  • Մինչև 1961 թվականին կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։
  • Աբովյանը քաղաքի կարգավիճակ է ստացել  1963 թվականին։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի:

Աբովյան քաղաքը շատ գեղեցիկ էր ու տպավորիչ, շատ հետաքրքիր վայրերում եղանք, հիացանք գեղեցիկ բնությամբ ու քաղաքի գեղեցիկ տեսարանով, սակայն ժամանակը այնքան արագ անցավ, որ ես միայն նորից հիմա զգում էի, թե ինչպես էր նորից մեքենայի անիվները պտտվում, ու մեզ բերում հետ Երևան…

winter_view

Abovyan_church_22.03.2016

Սակայն կուզեմ ձեզ պատմել լեգենդ Աբովյանի մասին։

Աբովյանը, թեև երիտասարդ քաղաք է, սակայն ունի խորը արմատներ: Այն առաջացել է Էլար թաղամասից, որը հնագույն բնակավայր է: Լեգենդի համաձայն, Էլարը (Ելար-ԵլԱրա) հայ արքա Արա Գեղեցիկի  և Ասորեստանի թագուհի Շամիրամի ճակատամարտի վայրն է: Հայ արքային սիրահարված եւ նրանից մերժում ստացած թագուհին պատերազմ է հայտարարում Արային, որի ժամանակ արքան վիրավորվում է, ապա մահանում: Էլար անվանումը, ըստ տեղացիների, առաջացել է այն բանից հետո, երբ Արա Գեղեցիկն ընկել է մարտում, ու Շամիրամը, բղավելով, կանչել է. «Ել Արա»: Աբովյանին հարակից, իրար հաջորդող գյուղերի՝ Արզնի, Արագյուղի, Արամուսի, Արալեզի և Արալեռի անվանումները եւս տեղացիները կապում են Արա գեղեցիկի հետ: